Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Երեւանում կհիմնադրվի միջուկային բժշկության կենտրոն

Հայաստանում ռադիոնուկլիդների արտադրությունը եկամտաբեր կլինի Կշահեն քաղցկեղով հիվանդներն ու երկրի տնտեսությունը «ՀՀ»—ն տեղեկացրել է, որ գործադիրը հավանություն է տվել մի ծրագրի աջակցելուն եւ, ըստ այդմ, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կհիմնադրվի միջուկային բժշկության կենտրոն։

 

Ի՞նչ է ենթադրում այս ծրագիրը եւ ի՞նչ կտա այն մեր երկրին։ Դեռ նախորդ տարեվերջին տեղեկացվեց, թե Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում էր ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար։

 

Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն։

 

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այդ կենտրոնը կլինի տարածաշրջանում միակը ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման եւ դրանց հիման վրա բժշկական ախտորոշման եւ բուժման բնագավառում։

 

Որպեսզի ավելի պարզ ասենք, խոսքը քաղցկեղի ախտորոշման ու բուժման կենտրոնի մասին է։ Դրա ստեղծման բիզնես ծրագիրը մշակվել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության հետ։ Միջուկային բժշկության կենտրոնում կլինեն սարքավորումներ, որոնք կախտորոշեն ու կբուժեն քաղցկեղը։ Այնպիսի սարքավորումներ, որոնք վաղ կախտորոշեն ամենափոքր չափի ուռուցքներն անգամ։ Ախտորոշման ու բուժման առանձնահատկությունն էլ այն կլինի, որ բուժումը հարակից ազդեցություններ չի թողնի։

 

Որպեսզի հասկանալի լինի այս կենտրոնի՝ մեր երկրի համար նշանակությունը, ասենք, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը աճի միտում ունի։ Օրինակ, եթե 2006թ. դիսպանսերային հաշվառման էին կանգնած 27 հազար հիվանդներ, ապա այժմ այդ ցուցանիշը 30 հազար է։

 

Հարց է ծագում՝ այդ հիվանդների համար ծառայությունները մատչելի կլինե՞ն, թե՞ ոչ։ Այս մասին առայժմ խոսելը վաղ է, բայց մի բան հաստատ է. ինչպես առողջապահության նախարարն է վստահեցնում, ծառայությունները բավականին որակյալ կլինեն։ Միայն կլինիկայի կառուցումն ու որոշ սարքավորումների ձեռք բերումը, ըստ էկոնոմիկայի նախարարի, 11 մլն դոլար է արժենալու, իսկ աքսելերատը ձեռք բերելու համար էլ 17 մլն եվրո վարկի երաշխիք է տալիս բելգիական կառավարությունը։

 

Հարկ է որոշ մանրամասներ ներկայացնել։ Ինչպես բացատրում են մասնագետները, ծրագիրը նվիրված է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում իզոտոպների արտադրության համալիրի տեղադրմանը, որի արդյունքում էլ կստեղծվի ռադիոիզոտոպների արտադրություն՝ հիմնված բելգիական «Այ Բի Էյ» (IBA) ֆիրմայի «Ցիկլոն-30» ցիկլոտրոնի վրա, ինչն իր հերթին հիմք կդնի ՀՀ-ում միջուկային բժշկությանը։

 

Ի դեպ, ռադիոիզոտոպների արտադրությունը միայն բժշկությանը չէ, որ պետք է, այլ՝ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։

 

Այդպիսով, ծրագրի իրականացման նպատակահարմարությունը հետեւյալ գործոններով է պայմանավորված. 1. տարածաշրջանում գոյություն չունի բժշկության, գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող ռադիոիզոտոպների որեւէ արտադրություն, 2. շուրջ 2000 կմ հեռավորության վրա բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկրներ, այսինքն՝ ռադիոնուկլիդների արտադրությունը Հայաստանում շահութաբեր կլինի՝ իրացում գտնելով ներքին եւ մերձակա արտերկրի շուկաներում, 3. ինստիտուտի կողմից տնօրինվող տարածքները համապատասխանում են «Ցիկլոն-30» ցիկլոտրոնի տեղադրման եւ շահագործման ռադիացիոն անվտանգության պահանջներին, այլ կերպ՝ տնտեսապես ձեռնտու է պատրաստի շինությունների օգտագործումը, 4. ինստիտուտը ավանդական արագացուցչային կենտրոն է, այլ կերպ՝ ցիկլոտրոնը շահագործելու համար որակյալ մասնագետներ ունի։

 

Բացատրենք, որ ցիկլոտրոնը միջուկային ֆիզիկայի ասպարեզում հետազոտությունների ժամանակակից գործիք է, բժշկության եւ արդյունաբերության մեջ, բնագիտական ու գյուղատնտեսական հետազոտություններում կիրառման մեծ ներուժ ունի։ Մինչդեռ ներկայումս ՀՀ-ն ցիկլոտրոնային արտադրության ռադիոիզոտոպներն ամբողջությամբ ներկրում է։

 

Մի խոսքով, ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 19000000.0 եվրո (ցիկլոտրոնի եւ վեց իզոտոպների արտադրության տեխնոլոգիական գծերի, շենքի վերանորոգման ու ցիկլոտրոնի տեղադրման նախապատրաստական աշխատանքների արժեքն է սա)։ Միջուկային բժշկության կենտրոնի ռադիոքիմիական համակարգը բաղկացած կլինի ցիկլոտրոնից, համապատասխան ռադիոլաբորատորիաներից։

 

Բացի գիտական նշանակությունից, ցիկլոտրոնն ունի մեծ կիրառական նշանակություն տնտեսության մի շարք բնագավառներում։ Օրինակ՝ արդյունաբերության ոլորտում ցիկլոտրոնի միջոցով մեքենաների մաշվածությունը կարելի է ուսումնասիրել, քսանյութերի եւ մաշվածության հանդեպ դիմացկուն մեքենասարքավորումների բարձրորակ աշխատանքը ապահովել։ Արդյունքը կլինի վառելիքաքիմիական եւ մեխանիկական ինժեներիայի զարգացումն ու բարելավումը։

 

Բնագիտության եւ գյուղատնտեսության ոլորտում պրոտոնի ռադիացիայի օգտագործմամբ բույսերի նոր տեսակներ կարելի է ստանալ։ Արդյունքը կլինի բերքի բարելավումն ու հիվանդությունների նկատմամբ դիմացկունության բարձրացումը։ Արդեն ասացինք, որ ֆիզիկայի ինստիտուտում ցիկլոտրոնի տեղադրման համար խոշոր կապիտալ ներդրումներ չեն պահանջվում, քանի որ ԵրՖԻ-ում գոյություն ունեն համապատասխան ռադիացիոն նորմերին բավարարող դահլիճներ եւ ենթակառուցվածքներ, որոնք ժամանակին ստեղծվել էին ռադիացիոն տեխնոլոգիաների զարգացման համար։

 

Գոյություն ունի նաեւ շինություն՝ ցիկլոտրոնի համապատասխան ղեկավարման վահանակ տեղադրելու համար։ IBA ֆիրման տրամադրում է 17 մլն եվրո ընդհանուր արժողությամբ «Cyclone-30» իզոտոպների արտադրության համալիրը. Բելգիայի կառավարությունն արտոնյալ պայմաններով մտադիր է տրամադրել վարկ 13 տարի ժամկետով։

 

IBA ֆիրմայի ներկայացուցիչները մանրամասնորեն ներկայացրել են «Cyclone-30» ցիկլոտրոնի առավելությունները բժշկության համար իզոտոպներ արտադրելու եւ միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու ոլորտում։ ԵրՖի-ն տրամադրում է մոտ 3000 քառ. մ մակերեսով շինություն՝ ապահովված ճառագայթումից պաշտպանող բլոկներով, ռադիոակտիվ թափոնների կուտակման հատուկ տարածքով, էլեկտրականությամբ, ջրով։

 

Ըստ էկոնոմիկայի նախարարության, IBA ֆիրմայի ներկայացուցիչները համարել են, որ ԵրՖի-ի կողմից տրամադրվող տարածքը համապատասխանում է «Cyclone-30» ցիկլոտրոնն այնտեղ տեղադրելու բոլոր ռադիացիոն պահանջներին։ Եթե ատոմային էներգետիկա, ուրեմնեւ՝ միջուկային բժշկություն Գանք բժշկության ոլորտին։

 

Մասնագետները բացատրում են, որ վերջին տարիներին գիտատար տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց օգտագործելու ռադիոնուկլիդները ախտորոշման ու բուժման նպատակով։ Բացվեց բժշկության նոր ուղղություն՝ միջուկային բժշկություն։ Իոնիզացնող ճառագայթման կենսաբանական ազդեցության մասին հիմնարար գիտելիքները հանգեցրին նոր տեխնոլոգիաների ստեղծման, որոնք թույլ են տալիս անցում կատարել ամբողջ ուռուցքի ճառագայթումից ընտրողական՝ միայն ուռուցքի բջիջների ճառագայթմանը։

 

Այժմ աշխարհում թողարկվում են մոտ 80 քիմիական էլեմենտների ավելի քան 350 նուկլիդներ, որոնցից շատերը ռադիոբուժպրեպարատների մշակման եւ դրանց արդյունաբերական թողարկման համար հիմք են։ Ռադիոնուկլիդները հաջողությամբ օգտագործվում են ուռուցքային եւ ոչ ուռուցքային հիվանդությունների ռադիոթերապիայի համար։

 

Ռադիոնուկլիդային թերապիայի առավելությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճառագայթումը կլանվում է պաթոլոգիկ օջախներում՝ նվազագույն վնաս հասցնելով առողջ հյուսվածքներին, ինչը նաեւ հնարավորություն է ընձեռում բուժելու հեռու գտնվող մետաստազները։ Ռադիոնուկլիդային բուժումը չունի այլընտրանք, երբ վիրահատելը կապված է մեծ վտանգի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, քաղցկեղային հիվանդությունները շեշտակի աճի միտումներ ունեն հատկապես նոր զարգացող երկրներում։

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015թ. հիվանդների թիվը կկրկնապատկվի։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ. ՀՀ-ում գրանցված 27 հազ. քաղցկեղով հիվանդներից 5171-ը մահացել են։ Դա բավականին մեծ թիվ է 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար։

 

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ն ունի բավականին լավ զարգացած ատոմային էներգետիկայի դպրոց, տարբեր տիպի արագացուցիչներից կազմված լայն համակարգ, բայց միջուկային բժշկությունը զարգացում չի ապրել։ Ավելին՝ զգալիորեն հետ է մնացել համաշխարհային մակարդակից, եւ դա այն պատճառով, որ մեր երկրում բացակայում է ռադիոիզոտոպների արտադրությունը, իսկ ներմուծումն անհնար է, քանի որ անհրաժեշտ իզոտոպների կյանքի տեւողությունը կարճ է։ Բայց մենք կարող ենք կազմակերպել դրանց արտադրությունը, քանի որ ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները։ Սա այլեւս օրախնդիր է։ Հստակեցնենք՝ իզոտոպների արտադրության նոր եղանակների մշակումը անվտանգ է բնապահպանական տեսանկյունից։ ԵրՖԻ-ն պատրաստ է մշակել տեխնոլոգիաներ երեսունից ավել ուրիշ բժշկական իզոտոպներ արտադրելու համար։ Դրա հետ մեկտեղ հետագայում կարեւոր է յուրացնել ռադիոքիմիական մեթոդներ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի օգտագործված վառելիքից համապատասխան նուկլիդներ անջատելու տեխնոլոգիան։

 

Քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացման նպատակով մշակվում են նոր տեխնոլոգիաներ։ Այդ թվին է պատկանում նեյտրոնակլանման թերապիան (ՆԿԹ)։ Այդ մեթոդի հիմքում ընկած է մի շարք միջուկների ջերմային նեյտրոններ կլանելու ընդունակությունը՝ ստեղծելով հետագա երկրորդային ճառագայթում։ Այն իրենից ներկայացնում է միկրոպայթյուն, որի ժամանակ քայքայվում են շրջակա գոյացությունները։ Ճառագայթային թերապիան ազդում է ուռուցքների վրա միայն արտաքինից՝ հաճախ վնասելով առողջ հյուսվածքները, իսկ ռադիոլոգիայում ուռուցքի վրա ազդում են ներսից, ինչը զգալիորեն արդյունավետ է։ ՆԿԹ-ի պայմաններում այդպիսի քայքայումը սահմանափակված է փոքր ծավալով եւ չի վնասում շրջապատի առողջ բջիջները։

 

Եթե միջուկային բժշկություն, ուրեմն եւ՝ տնտեսական օգուտներ

 

Ակնհայտ է, եթե քաղցկեղով հիվանդները շատ են, ապա դա երկրին սոցիալական ու տնտեսական վնասներ կպատճառի։ Հայաստանում ամեն տարի միջինում բուժում են ստանում մոտ 35.000 ուռուցքային հիվանդներ, որոնցից 83% կազմում են չարորակ գոյացություններով հիվանդները։ Այս հիվանդներից մոտ 5000-ը կարիք ունի ավանդական վիրաբուժական եւ քիմիոթերապեւտիկ միջամտությունների, իսկ ճառագայթային եւ ռադիոնուկլիդային բուժման մեթոդները չարորակ նորագոյացությունների բուժման չափազանց բարձր արդյունավետությամբ օժտված եղանակներ են, որոնք տնտեսապես զարգացած երկրներում կիրառվում են ուռուցքաբանական հիվանդների 60-75%-ի մոտ։ Ելնելով այդ ցուցանիշներից, մեկ տարվա կտրվածքով Հայաստանում ճառագայթային բուժում պետք է ստանան շուրջ 3000 առաջնային հիվանդ եւ եւս 2000-ը՝ նախորդ տարիներին հայտնաբերված հիվանդներից։

 

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ոչ բոլոր երկրներում է, որ հնարավոր է կազմակերպել հիվանդների բուժումը նշված մեթոդներով, մասնավորապես, ռադիոնուկլիդային բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագիտական ներուժ, որն անմիջականորեն ներգրավված կլինի ռադիոնուկլիդների արտադրության մեջ։ Մեր պարագայում այս խնդիրը, բարեբախտաբար, չկա. մեր երկրում կան բժիշկներ, ֆիզիկոսներ, ովքեր կարող են ապահովել նշված մեթոդների կիրառմամբ բուժման բարձր արդյունավետությունը։ Հիշյալ՝ միջուկային բժշկության կենտրոնի հզորությունը ծրագրի 5-րդ տարում կկազմի տարեկան 1000 հիվանդ (300 հիվանդ 1-ին տարում, 450՝ 2-րդ տարում, 660՝ 3-րդ տարում, 850 4-րդ տարում եւ 1000 հիվանդ՝ 5-րդ եւ հաջորդ տարիներին)։

 

Կենտրոնը կազմված կլինի ստացիոնարից՝ քիմիոթերապիա ստացող հիվանդների համար, ամբուլատոր-խորհրդատվական բաժնից, ճառագայթային եւ իզոտոպային բուժման բաժանմունքներից, լաբորատորիաներից, ինչպես նաեւ վարչական եւ ուսումնական մասերից։ Այս կենտրոնը կարող է ապահովել ոչ միայն ՀՀ կարիքները, այլեւ նախադրյալներ ստեղծել տարածաշրջանի այլ երկրներից կենտրոնում բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար, ինչպես նաեւ կենտրոնի արտադրանքի արտահանման համար դառնալով տարածաշրջանային կենտրոն։

 

Մինչեւ 2011թթ. նախատեսվում է ավարտին հասցնել կենտրոնի ստեղծման եւ կայացման աշխատանքները, այդ թվում՝ շինարարական աշխատանքների լիակատար իրականացում, բժշկական սարքավորումների, գույքի, կահույքի, պարագաների եւ գործիքների ձեռք բերում։ 2011թ. կենտրոնը կսկսի գործել՝ տրամադրելով նախատեսված ամբողջ ծավալով ծառայություններ բնակչության համար։

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ